Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռած և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր Անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած(`) սկսեց նայել շուրջը։ Երկինքն ամպամած էր, փչում էր սառնաշունչ քամին, մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց(,) վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց:

-Մի(`) հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունը ու կհմայվես նրանով։

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ խանադասությունը և համառոտագրեք:

Տերևը դողաց վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։

Տերևը դողաց վախեցավ և մենակություն զգաց։

  1. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն

 

  1. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:

սառնաշունչ-սառը շունչ

նորածին-նոր ծնված

  1. Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:

քամի-հողմ

շող-ճառագայթ

ցանկանալ-ուզել

դյութիչ-գրավիչ

Leave a Reply