The savior / Փրկիչը

Ես նայել եմ «The savior / Փրկիչը» ֆիլմը։ Ֆիլմը սկսվում է նրանով, որ մի աղջիկ լացելով մոտենում է տան պատին։ Ֆիլմի բովանդակությունը շատ հետաքրքիր էր։ Ֆիլմի մեջ աղջկա մայրը մահացել էր և աղջիկը մնացել էր հոր հետ։ Աղջիկը շատ էր սիրում կենդանիներին և ուզում էր լիքը ձկներ փրկեր։ Նրա հայրը ձկնորս էր, նա ձուկ էր բռնում և շուկայում ծախում էր։ Աղջիկը նաև շատ գեղեցիկ նկարում էր։ Երբ հայրը ձուկ էր բռնում նա աղջկան ասում էր, որ աղջիկը ձկների վրա սառույց դնի, որ ձկները չփչանան։ Հայրը այդ ժամանակ թեյ էր խմում։ Երբ հայրը աղջկա կողմ չէր նայում աղջիկը աննկատ, ձկներին բաց էր թողնում գետը։ Պահ կար, երբ հայրը նկատեց, որ աղջիկը ձկներին բաց է թողնում, նա ջղայնացավ և աղջկան հրեց ցեխի մեջ, այդ ժամանակ աղջիկը գոռաց, որ ձկները մահանում են ինչպես և աղջկա մայրը։ Հայրը այդ ժամանակ արագ մնացած ձկներին կապեց բարձր տեղ և նստեց նավակ, որ էլի ձուկ բռնի։ Այդ ժամանակ տանը աղջիկը ուզում էր վերցնել մնացած ձկներին և նետեր ջուրը, բայց պատահական նա սայթաքեց և ընկավ ջուրը։ Այդ ժամանակ պարզվեց, որ աղջիկը լողալ չգիտեր։ Ձկները նկատեցին աղջկան և միավորված ուժով դուրս հրեցին աղջկան։ Այս ֆիլմի իմաստը նրանում էր, որ եթե մարդ մեկին բարություն է անում, բարությունը վերադառնում է։