Աշուն օր

  • Մայրենի

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

        Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

        Ծագեց առավոտ

        Պաղեց, սառավս օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

        Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

        Ճաքեց հեռուն ամպ,

        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,

        Դողաց, սողաց,

Արյուն-ամպից քող կապեց։

        Վառեց լեռան լանջ,

        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,

        Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:

Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ

 Սողուն-սողուն

Ձորում մշուշ կախ տվավ:

Քամին ելավ վեր

Արավ տար ու բեր:կ

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ

Սարի վրա ցիր եկան:

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:

Վար-վերև

Առավոտ-գիշեր

Ծերուկ-երիտասարդ

Սուգ-զվարճանալ

Կապեց-արձակել

Վառեց-հանգցրեց

Հոգնած-հանգստացած

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:

Մտածում եմ, որ այնտեղ սկզբում ուրախ է, իսկ հետո սկսվեց անձրև, գոռոց և այլն։

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:

Վար եկան-իջան

Շար եկան-շարվեցի

Բուք արավ-մռայլվեց

Սուգ արավ-լացեց

Շող կապեց-շողաց

Մաղ տալով-մաղել

Շախ տալով-շաղել

Փախ տվավ-փախավ

Կախ տվավ-կախեց

Leave a Reply