Առաջին հեռախոսը

Առաջին հեռախոսը ստեղծվել է Բոստոնում 1875 թ.։ Գիտնականներ Թոմաս Վաթսոնն ու Ալեքսանդր Բելլը իրենց ուսումնասիրությունների արդյունքում կիրառեցին մի քանի թաղանթ, որոնք կառավարվում էին էլեկտրոմագնիսներով. դա դարձավ հեռախոսի հիմքը։
Դեռ հնագույն ժամանակներում մարդիկ ուզում էին փոխանցել ինֆորմացիա մեծ հեռավորությունների վրա։ Այդ ժամանակ կապի միջոցներ էին սուրհանդակները, թմբուկները(ամեն տեսակի ձայնը մի ազդանշան էր) և ուրիշ նշաններ օրինակ՝ ծուխը։
Ծուխի օգնությամբ ինֆորմացիա էին փոխանցում հետևյալ կերպ։ Վառում էին կրակ և վառելուց առաջ պայմանավորվում էին, որ եթե վառեն ուրեմն ինչ որ բան եղել է։
Բայց ամենալավ ինֆորմացիայի միջոցը ծիտիկների օգնությամբ էր։ Թռչուններին կապում էին նամակը և ուղղարկում։
Գալլիացիները շղթա կազմած բղավելով միմյանց էին փոխանցում Կեսարի բանակի շարժման մասին ինֆորմացիան։ Այդ ինֆորմացիայի փոխանցման արագությունը կազմում էր մոտավորապես 100 կմ/ժ։
1789 թ. Ֆրանսիայում մեխանիկ Կլոդ Շապպը առաջարկեց երկրով մեկ աշտարակներ շարել, որոնք լավ տեսանելի կլինեին մեկը մյուսի հանդեպ։ Այդ աշտարակների վրա տախտակամածեր դրված կլինեին դրված ու գիշերները դրանց վրա պետք է կրակ վառվեր ավելի լավ երևալու համար։ Երբ մի աշտարակ մյուսին նամակ էր փոխանցում տախտակամածերի օգնությամբ, մյուս աշտարակում այդ նամակը նույնպես տեղադրում էին և այդպես շղթայով այդպես ստացվում էր հեռագիր։

Հետաքրքիր փաստ. Հնագետները Պերուի տարածքում երկու դդում են գտել միմիանց թելով միացած և մտածել են, որ դա մոտ 1000 տարվա հեռախոս է։

Առաջին անգամ ամերիկացի գիտնական Փեյջն է որոշել էլեկտրակայության միջոցով՝ ձայն փոխանցել։ Հետագայում Ֆրիդրիխսդորֆիացի Ֆիլիպ Ռեյսը մասնակցել է տեխնոլոգիայի կատարելագործմանը, նրանց նաև օգնում էին Ալեքսանդր Բելլը և նրա օգնական Թոմաս Վաթսոնը։
Այդ հեռախոսի անունը «Խոսող Հեռագիր» էր։

Մի քանի փորձ կատարելուց հետո ամերիկացի գիտնական Ալեքսանդր Բելլը ստեղծեց սարքավորում, որի միջոցով կարելի էր խոսել մոտ 500մ հեռավորության վրա, բայց մարդու խոսքը դժվար էր հասկացվում։
1892 թվականին դուրս եկավ նոր հեռախոս։ Ուղղահայաց դիրքի և լամպի նման լինելու պատճառով նրա անունը լամպ-հեռախոս էր։ Այդ հեռախոսից սկսած, հեռախոսները աշխատում էին դիսկային թվատախտակներով։

Այդպես էր մինչև 1968 թ.։ 1968 թ. ստեղծվեց առաջին ստեղներով հեռախոսը։ Դրանից հետո տարածվեց հենց այդ հեռախոսների տեսակը և մարդիկ սկսեցին արտադրել ստեղներով հեռախոսներ մինչև 1996 թ.։ 1994թ. դուրս եկավ IBM Simon հեռախոսը, որը արդեն սենսորային էր և սմարթֆոն էր քանի, որ նրա մեջ լինում էր ծրագրեր դնել։ Այդ օրվանից մինչև հիմա դուրս են գալիս սենսորային հեռախոսներ։

Այժմ որպես առաջին հեռախոսի ստեղծող համարվում է Ալեքսանդր Բելլը։

Ուրիշ հետաքրքիր փաստ. Ամենաարագ ՍՄՍ գրող մարդը ապրում է Սինգապուրում, նրա անունը Էն Յան է, նա կարող է գրել 160 բառ 40 վայրկյանում։