Արատեսում

Մենք օգոստոսի 30-ին գնացել էինք Արատես 3 օրով, նոր երեխաների հետ։ Իմ հետ էր նաև Գերմանիայից եկած իմ եղբայր Արեգը։ Առաջին օրը մենք կանգառ ունեցանք Արփա գետի մոտ. այնտեղ նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Շատին, որպեսզի բարձրանանք Շատինվանք։ Շատինվանքը ուներ շատ դժվար ճանապարհ, մեզ ճանապարհին ասացին, որ վերևում ջուր կլինի։ Մենք բարձրացանք այնտեղ, որտեղ պետք է, որ ջուր լիներ բայց այնտեղ չկար։ Մեզ ասացին, որ եկեղեցու մոտ հարյուր տոկոս կլինի, բայց այնտեղ էլ չկար։ Մենք սկսեցինք իջնել այդ սարից։ Ճանապարհին իջնելուց ընկեր Տարոնը իր եղբորը ասել էր որ ջուր բերի, իսկ մենք շարունակեցինք իջնել։ Երբ ջրով մեքենան եկավ մարդիկ եղան, ովքեր 4 շիշ ջուր խմեցին, բայց շարունակեցին հոգնածությունի մասին խոսալ, այդ պատճառով նրանց ուղարկեցին ջուր բերող մեքենայով։Երբ մենք հասանք Արատես արդեն ժամը երեկոյա 8-ն էր։և այդտեղից արդեն հետաքրքիր բան չկատարվեց։ Հաջորդ օրը մենք իջանք գետում լողալու։ Իհարկե գետը սառն էր, բայց հավես էր։ Դրանից հետո մենք գնացինք սպորտային խաղեր խաղալու։ Առաջինը գնդակի հետ մրցույթներ էին, այդտեղ հաղթեց մեր թիմը, հաջորդը թել քաշոցի էր, որը նորից հաղթեցինք մենք և վերջինը գործնագործն էր. դա նույնպես հաղթեցինք մենք։ Դրանից հետո մենք խաղացինք մաֆիա առաջին փուլում ես մաֆիա էի և մենք հաղթեցինք, իսկ երկրորդ փուլում ես կարմիր էի, բայց մենք հանեցինք բոլոր սևերին և հաղթեցինք։ Երրորդ օրը մենք առավոտ շուտ հավաքվեցինք և շարժվեցինք։