Արցախ և Սյունիք

Արցախ

Թուրքական զորքերի ներխուժումն Անդրկովկաս։ Պարսկական պետության թուլացումից փորձեց օգտվել նաև Թուրքիան։ Աֆղանների կողմից Սպահանի գրավումը և ռուսների Այսրկովկաս արշավելը ևս հարմար առիթ էին նաև Պարսկաստանի վաղեմի թշնամի Թուրքիայի համար։ Թուրքիան անհանգստացած էր Հայաստանում ազատագրական պայքարի ծավալմամբ և նպատակ ուներ ճնշե լու հայ և վրաց ժողովուրդների ազատագրական շարժում ները։ 1724թ. գարնանը թուրքական բանակը ներխուժում է Արարատյան դաշտ և սկսում գրավել ու կողոպտել հայկական գյուղերը։ Թշնամուն 40 օր դիմադրություն են ցույց տալիս Կարբի գյուղի բնակիչները։ Նրանք համաձայնում են զենքը ցած դնել միայն այն պայմանով, որ թշնամու բանակը չմտնի Կարբի։ Թուրքական զորքը նույն թվականի հունիսին պաշարում է Երևան քաղաքը։ Թուրքական զորքերն առավել համառ և կազմակերպված դիմադրության հանդիպեցին Արցախում։ 1724թ. Արցախի ազատագրական ուժերը թուրքական բանակների դեմ համատեղ պայքարի պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Արցախի զորահրամանատարները օսմանյան բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ կատարեցին նաև պարսկական իշխանություններին։

Սյունիք

1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Այսքանը կարդալով ես հասկացա, որ Արցախում ամեն ինչ ավելի ծանրաբեռնված և դժվար էր քան Սյունիքում։