Արև

Հնարավոր է, որ դուք արդեն մտածել եք Արեգակնային համակարգի ամենավառ աստղի մասին։ Ապագայում արևը կարմիր հսկա է դառնալու, բայց հիմա դեռ դեղին գաճաճ է, այսինքն GV դասի աստղ։ Դրա վրա կատարվում են ջերմամիջուկային սինթեզի ռեակցիաներ կամ ջրածնի այրում միջուկում, որի շնորհիվ ազատվում է մեծ քանակությամբ ջերմային էներգիա։ Գիտնականների գնահատմամբ, միջուկում եղած վառելանյութը կհերիքի երկար դարեր։ Դեղին գաճաճների կյանքի տևողությունը միջինում 10 միլիարդ տարի է։
Երբ միջուկում եղած ջրածնի ամբողջ պաշարը սպառվի, Արևը դեղին գաճաճից կձևափոխվի այլ աստղագիտական մարմնի, կդառնա կարմիր հսկա։ Նախնական կանխատեսումների համաձայն արեգակնային համակարգը լուսավորող աստղի զանգվածը կմեծանա 256 անգամ։ Նոսր մակերեսի և ջերմաստիճանի զգալի նվազման պատճառով Արևի պայծառությունը զգալիորեն կպակասի, ինչպես և լուսատվությունը։ Ձևավորված կարմիր հսկայի չափերի փոփոխության պատճառով որոշ մոլորակներ, օրինակ Մերկուրին, կկլանվեն։ Երկրի կապակցությամբ գիտնականները տարբեր կարծիքներ ունեն, շատ աստղագետներ համաձայն են այն վարկածի հետ, ըստ որի Երկիր մոլորակը դուրս կհրվի այլ ուղեծիր,սակայն դա կսպանի ամբողջ կյանքը երկրի մակերեսին։ Երկրի հետագա գոյությունը հնարավոր է միայն որպես աստղագիտական մարմին։ Այդպիսով, արեգակը հանդիսանում է դեղին գաճաճ կամ ապագայում՝ կարմիր հսկա, երբ նրա միջուկում եղած ջրածինն ամբողջությամբ այրվի։ Բայց դա լինելու է շատ հեռու ապագայում, իսկ մինչ այդ մենք կարող ենք դիտել, արևի մակերեսին տեղի ունեցող տարբեր երևույթներ։

Մի քանի հետաքրքիր փաստ Արեգակնային համակարգի մասին։
1.Տիտանն ամբողջ Արեգակնային համակարգում երկրին ամենանման տեղն է։
2.Լուսինն անընդհատ հեռանում է Երկրից։
3.Վեներան ամբողջ Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակն է։
Այլ փաստեր