Բայ, գոյական, ածական և թվական

1.  Կարդա՛ նախադասությունները, կետադրի՛ր, նախադասություններից առանձնացրո՛ւ գոյականները, ածականները, բայերը, թվականները: 

Երբ քարանձավը բացվեց, անցել էր տասնհինգ օր: 

Այդ քաղաքում, Բոմբեյում մարդիկ յոթանասուն լեզվով են խոսում:

Մասնակից հարյուր երեխաները  նույն երգը երգեցին, որովհետև բոլորի սպասելիքները նույնն էին: 

2.    Բացատրի՛ր ասացվածքները:

Գետի բերածը գետը կտանի:

“Գետի բերածը գետը կտանի” նշանակում է, որ եթե մարդը առանց ջանք թափելու ինչ-որ բան ստանում է, նա հեշտ կարող է դա կորցնել։

Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ:

“Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ” նշանակում է, որ պետք է միշտ բարի լինել, որովհետև բարությունը միշտ մարդու հետ է, իսկ փողը կծախսվի ու կվերջանա։

Պառկած անկողնում՝ ոչ ոք չի սայթաքի։

“Պառկած անկողնում՝ ոչ ոք չի սայթաքի” նշանակում է, որ ամեն մարդ իր տեղն ունի և եթե մարդը գտնվում է իր տեղում, նա սխալներ չի գործի։

3. Լրացրո՛ւ բաղ թողած տառերը.

Երջանիկ                              դժբախտ

համարձակ                          վախկոտ

վերելք                                  վայրէջք

ջարդել                                 նորոգել

բարձրանալ                        իջնել

աքքատ                                ունվոր

քաղցր                                 դառը

մաքրել                                կեղտոտել