Գեղձերի տեսակները

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:

Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, օրգանիզմի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։

Ներզատական գեղձերից  են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները և այլն:

Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։

Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։