Գերմանական հովվաշուն

Գերմանական հովվաշուն ցեղատեսակը ստեղծվել է XIX դարի վերջերին։ Նշված տեսակի առաջին ներկայացուցիչը ցուցադրվել է 1882 թվականին Հաննովերում (շան անունը եղել է Գրայֆ)։ Ցեղատեսակը իր ծնունդով պարտական է հեծելազորային սպա Մաքս ֆոն Շտեֆանիցին, ում ջանքերով էլ ստեղծվել է այն։

1899 թվականին Գերմանական հովվաշունը առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվել է համագերմանական շների ցուցահանդեսում։ Սկզբում նպատակը զուտ հովվաշուն ստեղծելն էր։ Սակայն հաշվի առնելով շան ֆիզիկական և հոգեկան որակները, ինչպես նաև բնավորության գծերը, որոշվել է օգտագործել նաև այլ ոլորտներում։

1901 թվականին զանազան փորձարկումներ և հատուկ վարժանքներ անցնելուց հետո, Գերմանական հովվաշները սկսեցին ծառայել ոստիկանությունում։ 1914 թվականին Գերմանական հովվաշան ցուցադրական հնարավորությունները հիմք հանդիսացան նրա բանակում ընդգրկվելուն։

Գերմանական հովվաշները մասնակցություն են ունեցել Համաշխարհային երկու պատերազմներում ` մարտնչող բոլոր բանակների կազմում։