Գործնական աշխատանք տնային

1. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ 

նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ)  որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսաքնը բաժանում է ճյուղերի։

Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի։

 2. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, և դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր, երբ նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
 Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: 
ժամանակին հսկաներ են ապրել, սակայն Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, որովհետև կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր, և դու կարդարացնես մեր հույսերը: 

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

3. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին

Երեկ ես կերա, և դու խմեցիր, այդ օրվանից հետո մենք դեռ չէինք տեսնվել:

Ես այսօր դասերս դեռ չեմ արել, ու չեմ էլ պատրաստվում անել, որովհետև անգիր է:

Այսօր ես կապրեմ շատ վախենալու օր, կամ եթե բախտս չբերի չեմ ապրի:

Ե՛վ այդպիսով նա հաղթահարեց մթության իր վախը, և՛ դու էլ կարող ես:
Ո՛չ մի հավատա նրան, նա միշտ սուտ է ասում, ո՛չ խնդրում եմ մի կեր իմ սիրած ուտելիքը:

4.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ

 ստացվեցին:

Այնքան ես վրան նայում, ինչքան (որքան)ես խաղում եմ 10 դրամանոցի հետ:

Այնպես հետաքրքիր չէր, ինչպես ինձ թվում էր:

Այնտեղ արդեն ձյուն էր եկել, որտեղ (ուր)ցուրտ էր:

Երբ նա պնդում էր իր առաջարկը, հենց այդ ժամանակ նրա տանը կատուն մահացավ:

Հենց որ, ես խոսում եմ ինձ մի ընդհատիր, հասկացա՞ր:

Քանի դեռ ես տանը չեմ ինչ ուզում եք կարող եք անել, այնպես որ կարող եք սկսել:

5. Կետերը փոխարինի՛ր նախադասություններով : 

Ոչ մի հնար չօգնեց, և նրան ուղիղ բանտ ուղարկեցին:
Լուրը շատ անսպասելի էր, բայց նրա կյանքում գրեթե բան չփոխվեց:
 Ինչո՞ւ պտտվող հոլը չի ընկնում, թեև նրա վրա ազդում են ֆիզիկական ուժերը:
 Թափ առնելով` ճոճանակն սկսեց շրջաններ գծել, իսկ մյուս ճոճանակը դեռ չէր շարժվում:
 Աշխարհում ամեն ինչ շարժվում է, կամ էլ գրեթե ամեն ինչ: