Գրաբար առաջադրանքներ
Եթէ ունիցիք հաւատս քան զհատն մանանխոյ, ասասջիք լերինս այսմիկ` փոխեաց աստի անդր, եւ փոխեսցի. եւ ոչ ինչ անհնարին լինիցի ձեզ։
(Մատթէոս ԺԷ, 19)
ունիցիք — ունենաք, կունենաք, պիտի ունենաք
քան զհատն մանանխոյ — մանանեխի հատիկի չափ
ասասջիք — ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք
լերինս այսմիկ — այս լեռանը
փոխեաց — փոխվիր, տեղափոխվիր
աստի — այստեղից
անդր — այնտեղ
փոխեսցի — տեղափոխվի, կտեղափոխվի, պիտի տեղափոխվի,
տեղափոխվելու է
լինիցի — լինի, կլինի, պիտի լինի
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:
Եթե ունենաք մանանեխի հատիկի չափ հավատ, կասեք այս լեռանը տեղափոխվիր այստեղից այնտեղ և կտեղափոխվի։ Եվ ոչինչ անհնարին չի լինի ձեզ համար։
Հայտնի ո՞ր ասույթի հետ կհամեմատես։
Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի. եւ որ խոնարհեցուցանէ զանձն, բարձրասցի։
(Ղուկաս ԺԴ, 11)
ամենայն — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով
բարձրացուցանէ — բարձրացնում է
խոնարհեսցի — խոնարհվի, կխոնարհվի, պիտի խոնարհվի, խոնարհվելու է
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:
Անձ, խոնարվում է, բարձրացնում է
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Նա, ով բարձրացնում է իրեն, կխոնարհվի։ Եվ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրանա։
Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։
Ասածվածքը ուզում էր ասել, որ ով գլուխ է գովում վերջում կխոնարհվի, իսկ ով խոնարհվում է կբարձրացվի։