Դերբայներ
1. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
2. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)Ամբողջը երեկո կարդալուց հետո հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)
3. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: սխալ
Քո գնալուց հետո հյուրեր եկան: ճիշտ
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: սխալ
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: ճիշտ
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:ճիշտ
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:սխալ
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:ճիշտ
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: սխալ
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:ճիշտ
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:սխալ
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:ճիշտ
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:սխալ
4. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ բերված մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի տրված տուփը ոչ մի կերպ չէր բացվում: