Ես և համակարգիչը

  • Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:

Ես նման չեմ տեսանյութի հերոսին, որովհետև տեսանյութի հերոսը, երբ պետք է հետազոտական աշխատանք աներ, ուղղակի վերցրեց և ամբողջ համացանցը տեղադրեց, որպես տնային։ Իսկ ես քրքրում եմ համացանցը, գտնում եմ հետաքրքիր փաստեր, ինֆորմացիա և նոր տեղադրում իմ բլոգում։

  • Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:

Իմ կարծիքով կարելի է նայել համակարգչին կամ հեռախոսին բայց ամեն 1-2 ժամը 10 րոպե հանգիստ անելով։

  • Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:

Անձամբ իմ կարծիքով ես ունեմ կախվածություն համակարգչից, հիմա մենք ապրում ենք 2023 թվականում և առանց համակարգիչ գրեթե ոչինչ մարդ չի կարող անել։

  • Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

Տեսանյութի վերնագիրը գալիս է նրանից, որ հերոսը ուզում է ասել թե ինչու է համացանցը լավ բան և նա բերում է օրինակներ, թե ինչ վատ կլիներ եթե համացանց չլիներ։

Հորինի՛ր որևէ պատմություն «Ես և համակարգիչը»:

Հիմա արդեն 2023 թվականի սեպտեմբերն է, տեխնիկաները այնքան են զարգացել, որ կարողանում են մարդկանց տեղը տնային առաջադրանքներ գրել։ Կարողանում են նկարներ նկարել։ Հորինում են պատմվածքներ, և նույնիսկ անում ծրագրավորողների գործը։ Համակարգիչները այս թվականի ամենակարևոր բաներից մեկն է, այն կարևոր է ինչպես սնունդը կամ ջուրը։ Հիմա արդեն տարբեր գործարաններում մարդկանց գործը անում են ռոբոտները։ Համակարգչով հիմա մարդիկ փող են աշխատում սարքում են տարբեր հետաքրքիր ծրագրեր և այլն։ Կարճ ասած համակարգիչը շատ լավ բան է։