Ըղձական հոլով

1. Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր): 

Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ:

ապրեմ, ապրես, ապրի, ապրենք, ապրեք, ապրեն, ապրեի, ապրեիր, ապրեր, ապրեինք, ապրեիք, ապրեին

անցնեմ, անցնես, անցնի, անցնենք, անցնեք, անցնեն, անցնեի, անցնեիր, անցներ, անցնեինք, անցնեիք, անցնեին

խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան, խաղայի, խաղայիր, խաղար, խաղայինք, խաղայիք, խաղային

հեռանամ, հեռանաս, հեռանա, հեռանանք, հեռանաք, հեռանան, հեռանայի, հեռանայիր, հեռանար, հեռանայինք, հեռանայիք, հեռանային

2. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը): Ո՞ր հիմքով կազմվեցին դրանք:

Օրինակ`

մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,

գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):

Ա. Վերջացնել, մանրացնել, հիանալ, կամենալ, թռչել, անցնել:

վերջացնել — վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք։

մանրացնել — մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք

հիանալ — հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացիր, մի՛ հիացեք

կամենալ — կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք

թռչել — թռի՛, թռե՛ք, մի՛ թռի, մի՛ թռեք

անցնել — անցի՛, անցե՛ք, մի՛ անցի, մի՛ անցեք
Բ. Վազել, կարդալ, հասնել, կպչել, վախենալ, միանալ, հիացնել:

վազել — վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք

կարդալ — կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք

հասնել — հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք։

կպչել — կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք

վախենալ — վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վախեցիր, մի՛ վախեցեք

միանալ — միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք

հիացնել — հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի՛ հիացրու, մի՛ հիացրեք

3. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

 Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված(կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման  կրծում(կրծել) է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն էին(լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ էին գտել(գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա: