Թղթի ծալման առասպելը

Կա վարկած, ըստ որի թուղթը հնարավոր չէ ծալել ավելի քան 7 անգամ, այնպես, որ յուրաքանչուր հաջորդ ծալքի գիծը ուղղահայաց լինի նախորդ ծալքի գծին։ Սակայն դա ճիշտ չէ։

Չկա ոչ մի հիմնական ֆիզիկային օրենք, որը կարգելի ծալել թուղթը 8-ից ավել անգամ։ Սակայն դրա համար պետք կգա շատ թուղթ։ Բանը նրանում է, որ ամեն այդպիսի ծալքով թղթի հաստությունը կրկնապատկվում է։ Այդ պատճառով, եթե վերցնենք թղթի սկզբնական հաստությունը 0.1 մմ = 0.0001 մետր (իսկ դա լիովին հնարավոր է), ապա հաստությունը (որը նշանակենք H տառով) N անգամ ծալելուց հետո կարելի է հաշվել այսպիսի մի բանաձևով։

H = 0.0001*2N մետր

Այսպիսով , օրինակ, այդպիսի հաստությամբ թղթի 12 ծալումից հետո կստանանք 41 սմ հաստությամբ ծալված թուղթ։ Արդեն իսկ հասկանալի է, որ 41 սանտիմետրանոց թուղթը շատ դժվար կլինի ծալել 13-րդ անգամ։ Սակայն եթե մենք շարունակենք ծալել, ապա 15 ծալքից հետո թուղթը կլինի արդեն 3.28 մետր, 20 ծալքից հետո 105 մետր, իսկ 42-ից հետո կստացվի 439 805 կիլոմետր, սա արդեն ավելին է քան Երկրից լուսին հեռավորությունը (որը մոտավորապես 384 400 կիլոմետր է)։ Այսպիսով, թեև ֆիզիկայի ոչ մի օրենք չի արգելում թղթի բազմակի անգամ ծալելը, բայց պարզ է, որ նման փորձ կատարելու դեպքում թուղթը շատ արագ կվերջանա և հնարավոր չի լինի այդ հաստության թուղթը առանց պատռելու ծալել։ Ի դեպ, «Առասպելների ոչնչացնողը» հեռուստահաղորդման մեջ նման փորձ կատարել են։ Այդ փորձի ժամանակ շինարարական և ճանապարհային մեքենաների օգնությամբ ծալում են ֆուտբոլի դաշտի մեծության թուղթ։ Ամեն հաջորդ ծալքը ուղղահայաց էր նախորդ ծալքին։ Փորձի արդյունքներին համաձայն, նրանք կարողացան ծալել թուղթը 11 անգամ։ Այդպիսով, թղթի առավելագույն հնարավոր 7 ծալքի առասպելը ոչնչացվեց ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական։

Եթե մենք հեռանանք այն պայմանից, որ պետք է ծալել ամեն հաջորդը նախորդին ուղղահայաց, ապա ծալված թղթի համաշխարհային ռեկորդը 12 ծալք է։ Այն իրականացրել է ամերիկացի դպրոցականների մի խումբ (նկարը ներքևում)։ Այդ փորձի ժամանակ օգտագործվել է շատ բարակ, ճկուն և երկար փայլաթիթեղ։ Այս դեպքում թուղթը պատռելու վտանգը խիստ փոքրանում է, բայց միևնույն է, թղթի արագ աճող հաստության, հետևաբար թղթի անհրաժեշտ քանակի ու այդքան հաստ օբյեկտները ծալելու տեխնիկական հնարավորությունների խնդիրները պահպանվում են։

Աղբյուր