Ինքնաստուգում
1.Ինչ է ուսումնասիրում դինամիկան:
Դինամիկա մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից կախված։
2.Ինչ է նշանակում դինամիկա բառը:
Դինամիկան հուներեն նշանակում է ուժ
3. Նկարեք թելից կախված գնդիկ և պատկերեք գնդիկի վրա ազդող ուժերը:
Ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցությունը, եթե գնդիկը դադարի վիճակում է:
Fթ+Fծ=0
4.Երբ է շարժվող մարմինը փոխում իր արագությունը:
Երբ նրա վրա ազդում են ուրիշ ուժեր։
5. Նյուտոնի առաջին օրենքը:
Մարմինը պահպանում է իր դադարի վիճակը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:
6. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Շարժվում է արդյոք մարմինը, թե դադարի վիճակում է:
Մարմինը դադարի վիճակում է։
7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Ազդող ուժերի ոչ համակշռված լինելը։
8.Նյուտոնի երկրորդ օրենքը և բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:
F=ma և a=F/m
9. Ուժի չափման միավորը ՄՀ-ում:
Նյուտոն
10.Նյուտոնի երրորդ օրենքը և բանաձևը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F1=-F2
11.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Իմպուլս կոչվում է այն մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալի:
12.Գրել իմպուլսի բանաձևը:
P=m*v
13. Իմպուլսի պահպանման օրենքը:
Իմպուլսի պահպանման օրենք, հիմնական պահպանման օրենքներից մեկը, որի համաձայն փակ մեխանիկական համակարգի մեջ մտնող մասնիկների՝ շարժման քանակների երկրաչափական գումարը հաստատուն մեծություն Է։
14.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ շարժում:
Ռեակտիվեն անվանում այն շարժումը, երբ մարմնից անջատվում է նրա մի կտոր որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղված արագություն։
15. Կարող է արդյոք ռեակտիվ ինքնաթիռը շարժվել անօդ տարածությունում:
Այո
16.Ինչ մեծություններից է կախված հրթիռի արագությունը:
Կախված է քաշից և իմպուլսի մեծությունից։
Լուծել խդիրները՝
ա) Որոշել ավտոբուսի զանգվածը, եթե արգելակելիս 6կՆ շփման ուժի ազդեցությամբ այն շարժվում է 2մ/վ ^2 արագացմամբ:
F=ma
m=F/a
6000ն/2=3000կգ
Պատ.՝ 3000կգ կամ 3տոննա
բ) Ինչ ուժով է մարդը գնդակը սեղմում ուղղահայաց պատին, եթե պատի հակազդեցության ուժը 5Ն է:
5 նյուտոն ուժով
գ) 0,1 կգ և 0,2 կգ զանգվածներով 2 պլաստիլինե գնդեր շարժվում են իրար ընդառաջ՝ համապատասխանաբար 4 մ/վ և 3 մ/վ արագություններով: Որքան է նրանց համատեղ շարժման արագությունը բախումից հետո:
0.1*4=0.4
0.2*3=0.6
0.6-0.4=0.2կգմ/վ