Լյարդի ծծան

Լյարդի ծծանը ունի 3−4 սմ երկարությամբ տերևանման մարմին, որի առջևի մասում գտնվում է բերանը: Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով որդը ամրանում է տիրոջ օրգանիզմին: Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների, ինչպես նաև մարդու լյարդում ու լեղապարկում: Սնվում է լյարդի բջիջներով և արյունով: Ունի մարսողական համակարգ, սնունդը բերանից անցնում է կլան, որից հետո՝ ճյուղավորված աղի: Չմարսված սնունդը դուրս է բերվում բերանով: Լյարդի ծծանի բազմացումը իրականանում է մի քանի փուլով, որոնք անցնում են տարբեր օրգանիզմներում: