Լրիվ Էներգիա
.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ էներգիա.
E=Eկ+Eպ
2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝
ա. կինետիկ էներգիան
աճում է
բ. պոտենցիալ էներգիան;
նվազում է
գ. լրիվ էներգիան:
Մնում է նույն
3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:
Դիմադրության և շփման ուժերի բացակայությմբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։
4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան:
Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքում։
5. Ինչպես է փոխվում համակարգի լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:
Մեխանիկական էներգիան նվազում է, բայց չի կորչում, այն փոխակերպվում է ներքին էներգիայի։
6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ:
Հավերժական շարժիչ հնարավոր չէ սարքել քանի, որ Էներգիան մի օր կվերջանա։