Հայկական ամանօրի ուտեստներ

Ուտեստներ

ամենակարևորը Տարեհացն էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի կամ տարվա ամիսների քանակով, իսկ որոշ շրջաններում հացը կտրում էին տնային անասունների գլխաքանակով:

Բացի Տարեհացից, պատրաստում էին նաև այլ թխվածք, որն օգտագործում էին գուշակությունների կամ այլ մոգական ծեսերի ժամանակ: Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:

Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չոռանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։

Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին որպես նվեր:

Կարևոր նշանակություն ուներ ջրհորի` ամանորին հավաքած ջուրը, ինչի համար մարդիկ կարող էին մի ամբողջ գիշեր անցկացնել ջրհորի մոտ: