Հայոց լեզու

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տվող լռություն:

2. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

Պետք Է ասել, որ գետնի տակի(ստորերկրյա) տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ(ողջ) աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ(քարածուխ) ու նավթ համարյա(գրեթե) չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ(միայն) մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ(լավագույն) աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը (բարձրադիր վայր) վառելիք բերելը շատ թանկ Է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն(ջեռուցեն) հանքային ջրով(ջերմուկներով), առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է հարուցում (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի … (կեղտոտումը, աղտոտումը), … (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի … (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն ադտոտող միացությունները: Մեզ հայտնի … (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. … (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական … (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում: