Հայոց լեզու

1.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: 

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:

Ոչ մեկ չէր վազում հոսանքի ուղղությամբ։
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:

Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն երևում։
 Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ չիրառել նման միջոցառումներ։
Քամին դեռ փչում էր:

Քամին այլևս չէր փչում։
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:

Մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել։
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:

2.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
 Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

Կարդա՛ 

Ի տարբերություն բառակազմական ածանցների`բայածանցներր լինում են բայարմատի և վերջավորության միջև:

Հիմնական բայածանցներն են`
սոսկածանցները` ան, են, ն, չ(մանկանալ, վախենալ, հասնել, թռչել),
 բազմապատկական ածանցներըատոտկոտտ (կտրատել, ջարդոտել, թռչկոտել, բզկտել),
պատճառական ածանցները` ացն, եցն, ցն (վախեցնել, ծերացնել, հագցնել),
կրավորական ածանցը` վ (գրվել, կարդացվել):

Բայական ձևերը կազմվում են երկու հիմքով` ներկայի կամ անկատարի և անցյալի կամ անցյալ կատարյալի: Բայերի ձևերի կազմությունը կախված է նրանց խոնարհումից (ա, ե) և կազմությունից (պարզ, ածանցավոր):

Բայական ձևերը լինում են դիմավոր և անդեմ (դերբայներ):

Դիմավոր բայերն ունեն երեք դեմք (I, II , III), երկու թիվ (եզակի և հոգնակի), երեք ժամանակ (ներկա, անցյալ և ապառնի) և հինգ եղանակ (սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական, հրամայական):

Բայերն ունեն երեք սեռ` ներգործական, կրավորական և չեզոք:

Բայերը կարոդ են խոնարհվել երկու ձևով` հաստատական և ժխտական: