Հրաշալի ձայնասկավառակը

Առաջադրանքներ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։ 

Պատմվածքի հերոսը լավն էր, բարի էր, մի քիչ տարվում էր հիմարություններով։

3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։ 

Իմ կարծիքով նա ճիշտ չարեց, որ փողը ծախսեց այդ սարքի վրա, որովհետև եթե փողը տար ընտանիքին նրանք ավելի լավ կծախսեին փողերը։

4. Մեկնաբանի՛ր միտքը․  Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Այս միտքը հետաքրքիր է և ճիշտ է։ Եթե մարդ չգիտի ինչը ինչ է ինքը չի կարող ասել թե դա լավն է, թե վատն է անպետք է կամ ուրիշ մի բան։

5. Երբևէ երաժշտությունը այսպիսի կախարդիչ աղդեցություն թողել է քեզ վրա, պատմի՛ր սիրելի երաժշտության, երգի մասին։ 

Ես սիրված երգեր շատ-շատ ունեմ և երբ ինչ որ տեղ իմ սիրած երգն է ես չեմ կարող չերգել և սուս նստել։ Իմ սիրված երգերի քանակը կազմում է մոտ 150 երգ։ Իմ սիրված երգերը տարբեր լեզուներով են։ Կան անգլերեն, ռուսերեն, հայերեն մեկ մեկ գերմաներեն։