Ճամբար օր 5

12/01/2022

Այսօր ձմեռային ճամբարի 5-րդ օրն էր և մենք գնացել էինք Լևոն պապի թանգարան: Նա 23 տարվա ընթացքում մեծ լաբիրինթոս է փորել և այդ լաբիրինթոսը հիմա թանգարան է դարձել: Թվում էր, որ մենք անվերջ քայլում էինք: Վերջում մեզ ցույց տվեցին այն գործիքները, որոնց օգնությամբ Լևոն պապը փորել էր այդ լաբիրինթոսը: Հետո մենք գնացինք Սուրբ Հովհաննես եկեղեցի, մոմ վառելու: