Ճամփորդություն դեպի Դիլիջան

Մենք ամսի 20-22ը գնացել էինք Դիլիջան։ Գնալուց կանգառ ունեցանք Սևան լճի մոտ, որպեսզի խանութից ապրանքներ գնենք։ Ճանապարհին նաև կանգնեցինք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այնտեղ մեզ ցույց տվեցին, թե ինչպես են սովորում այնտեղի մարդիկ։ Մենք այնտեղ ճաշեցինք և այն մարդիկ, ովքեր բասկետբոլ խաղալ գիտէին, խաղում էին այդ վարժարանի երեխաների հետ։ Երբ մենք հասանք հյուրատուն մեզ բաժանեցին սենյակներով։ Այդ օրը ուրիշ հետաքրքիր բան տեղի չունեցավ։ Երկրորդ օրը մենք արդնացանք ժամը 9-ին և գնացինք նախաճաշելու։ Այդ օրը մենք պետք է գնայինք Ջուխտակ Վանք, բայց քանի որ անձրև էր եկել, մենք գնացինք Պարզ լիճ և Հաղարծինի Վանական Համալիր։ Երրորդ օրը մենք արդեն պետք է գայինք Երևան, այդ պատճառով մենք առավոտյան շուտ արթնացանք և սենյակը հավաքեցինք, հետո նախաճաշեցինք և նստեցինք ավտոբուս։ Ճանապարհին գնացինք Ջուխտակ Վանք, իսկ Ջուխտակ Վանքից հետո, Երևան։ Ճամբարը լավ անցավ, տեղը հարմար էր։