ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 330-428 թվականներին

1. Խոսրով Կոտակը կառուցեց նոր մայրաքաղաք՝ Դվինը։ Մայրաքաղաքը մյուս քաղաքներից տարբերող
ի՞նչ հիմնական հանգամանքներ կային կամ կարող
էին լինել։

Ուստի Խոսրովը Արտաշատից հյուսիս գտնվող բլրի վրա կառուցում է երկրի նոր մայրաքաղաքը և այն անվանում Դվին: Նոր մայրաքաղաքում ժամանակի ընթացքում կառուցվում են ապարանքներ, գեղեցիկ շենքեր, միջնաբերդ, կաթողիկոսական պալատ և այլն:
Հիշատակության են արժանի Խոսրովի տնկած երկու անտառները:


2. Մովսես Խորենացին Տիրանի կառավարման ավարտի
մասին գրել է. ‹‹Տիրանը Աստծո լույսը խավարեցրեց
Հայաստանում, և ինքն էլ խավարեց, տասնմեկ տարի
թագավորություն անելուց հետո››։ Արքայի ո՞ր գործողությունը նկատի ունի պատմիչը, երբ նշում է, որ
Տիրանը Աստծո լույսը խավարեցրեց Հայաստանում։
Եվ ի՞նչ նկատի ունի Խորենացին՝ գրելով՝ ‹‹Եվ ինքն էլ
խավարեց››։

Մովսես Խորենացին ուզում է պատմել այն մասը երբ ասվում է, որ Տիրանը Հուսիկին իր տիտղոսից զրկեց։


3. Թեմայի տեքստում առկա են այսպիսի տողեր.
‹‹Տիրանը իր կառավարման ընթացքում ոչ միայն
չկարողացավ միասնական դարձնել հայ իշխանական տոհմերին, այլև ավելի խորացրեց արքունիքի
և իշխանների միջև անդունդը››: Ինչպե՞ս կբացատրես այս տեքստում ‹‹անդունդ›› բառի կիրառումը,
ի՞նչ միտք են դրանով արտահայտում հեղինակները։
Իսկ մարդկային հարաբերությունների ենթատեքստում ի՞նչ է խորհրդանշում ‹‹կամուրջներ կառուցել››
արտահայտությունը։

Անդունդը նշանակում է չհասկանալ իրար, իսկ կամուրջ կառուցել նշանակում է մարդուն հասկանալ։


4. Մի քանի նախադասությամբ նշի՛ր, թե ինչպիսի վերաբերմունք ունես Խոսրով Կոտակ արքայի, Հուսիկ
կաթողիկոսի, Վաչե Մամիկոնյանի, Տիրան արքայի
հանդեպ։ Որո՞նք են նշված պատմական անհատների
հանդեպ այդպիսի վերաբերմունքի պատճառները։
Որքանո՞վ են քո մոտեցումները արդարացի։

Խոսրով Կոտակը շատ բարի էր և լավ բաներ էր անում բնակչությանը։

Հուսիկը իմ կարծիքով բարի էր, բայց նա չմտածեց, որ կայսրը իր արարքից հետո ինչ կանի։

Վահե Մամիկոնյանը շատ լավ զորավար էր։ Նա գնաց պաշտպանելու իր երկրի սահմանները։

Տիրանը շատ թույլ և վատ արքա էր։ Տիրանը դաժան էր, բայց իր պատճառով իր որդին մահացավ։


5. Խոսրով Կոտակի և Տիրանի կառավարման տարիներին, փաստորեն, Մեծ Հայքի թագավորության հզորությունը ապահովելու համար առկա էր իշխաններին համախմբելու կարիք։ Անձնային ի՞նչ որակներ
և գիտելիքներ պետք է ունենար արքան, որպեսզի
կարողանար համախմբել իշխաններին

Այդ անելու համար պետք է ունենալ շատ գիտելիք և ամեն մի քայլ մտածել։Այդ ժամանակ նա կկարողանար համախմբել իշխաններին։