Մուցուխիտո

1.Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//

Մուցոխիտոն բավական փոքր էր և իր փոքր տարիքով ամեն ինչ արեց, որպեսզի Ճապոնիան արդիականացվի, զարգանա և հասնի բավական մեծ բարձունքների: Սուն Յաթ-Սենն էլ արեց նույնը Չինաստանի համար, բայց նա ավելի խորացված տարբերակներեր մտածում և նաև նրա գործն ավելի բարդ էր, քանի որ Չինաստանը այդքան էլ բարվոք վիճակում չէր: Նա իր մտքերով, իր մտածած սկզբունքներով կարողացել է Չինաստանը դուրս բերել այդ վիճակից:

2.Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:

XIX դ. վերջերին և XX դ. սկզբին, իրականացված բարեփոխումների շնորհիվ, Ճապոնիան նոր զարգացումով ապրեց: Երկրի տնտեսությունը և հասարակական-քաղաքական կյանքը արդիականացվեցին: Ճապոնիան տնտեսապես միավորեց, ստեղծվեց միասնական ազգային շուկա: Առաջացան մենատիրություններ, դրամատներ, ճապոնական ապրանքներն սկսեցին արտահանվել տարբեր երկրներ: Ճապոնիան սկսեց արտաքին շուկաներում հաջողությամբ մրցակցել արևմտաեվրոպական զարգացած երկրների հետ: Առաջին աշխարհամարտի նախօրյակին Ճապոնիան նույնիսկ իր զարգացման արագությամբ առաջ էր անցել ԱՄՆ-ից և Գերմանիայից: Ճապոնիայում ձևավորվեց արդյունաբերական հասարակություն: զարգացան երկաթուղային և հեռագրային հաղորդակցությունը, մեքենաշինությունը, փոստային ծառայությունը և այլն: Պետությունը հովանավորում էր տեղական ձեռներեցներինին: Ստեղծվեց ազգային տարադրամը՝ ճապոնական իենը: Փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը, հաստատվեց դասային հավասարություն: Մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացման արդյունքում բնակչության թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով ավելի քան 72 միլիոնի: