Ոսկեգույն հեքիաթ

Ոսկեգույն հեքիաթ ժողովածուից ես կարդացի մոտավորապես 20 բանաստեղծություն և ինչպես ես հասկացա նրանք բոլորը տխրության և սիրո մասին էին։ Ինչպես ես հասկանում եմ Վահան Տերյանը սիրում է գրել տխրության և սիրո ոճում։
Ամենաշատը դուրս եկավ “արշալույս” բանաստեղծությունը։

Դուրս ելա դաշտ —
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով,—
Առավոտն էր ժպտում հաշտ,
Բոցավառվում նոր բոցով…
Եվ ուղիներ բյուրավոր,—
Հեռավոր,
Կանչում էին, ակնարկում —
Նոր էր սերըս, լայն ու խոր,—
Նոր էր աշխարհն իմ հոգում…
Թողի տնակն իմ ավեր,
Մութ ու հին —
Ու հեռացա խնդագին,—
Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ,
Ձեր գիրկն առեք իմ հոգին…