Պատմություն անհատական նախագիծ(թարգմանություն և ուսումնասիրություն)

Բերմուդյան եռանկյունի՝ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք գտնվող Ֆլորիդա թերակղզին և Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյուն է: Բերմուդյան եռանկյունին գտնվում է ատլանտյան օվկիանոսում։ Կա միֆ, որ այնտեղ անհայտանում են տարբեր նավեր և այլ անհասկանալի երևույթեր։ Բերմուդյան եռանկյան մասին առաջինը խոսվել է 1951թ.։ Մարդիկ ասում են, որ մոտ 100 նավ և ինքնաթիռ անհետացել է 20-րդ դարի ընթացքում։ Ինքնաթիռ C-119-ը 10 մարդկանց հետ անհայտացել է հունիսի 6-ին 1965 թ.։ Հիմա Բերմուդյան եռանկյան մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Իսկ գիտնականները փաստում են, որ այստեղ ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն, փոթորիկները առաջացնում են ուժգին հոսանքներ, և քշում են վթարված օբյեկտների մնացորդները՝ ստեղծելով անհետացման պատրանք: