Պատմություն

  1. Նկարագրել Կարթագենի աշխարհագրական դիրքը, այժմ որ պետությունն է այդ տարածքում գտնվում,ուսումնասիրել բնակչությունը հնում ինչով է զբաղվել, այժմ այդ պետության բնակչությունը ինչով է զբաղվում:

Կարթագենը պետություն էր Աֆրիկայի հյուսիսային մասում։ Հիմնադիրները փյունիկացիներն էին՝ Ք․ ա․ 9-րդ դարի վերջին։ Այն այժմյան Թունիսն է։ Բնակչության հիմնական զբաղմունքը առևտուրն ու նավագնացությունն էին։ Փյունիկացիներն իրար էին կապել Փյունիկիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան։

  1. Փաստերով հիմնավորել Հռոմի և Կարթագենի միջև պատերազմի պատճառները:

Պատերազմը սկսվեց, որովհետև երկուսն էլ ուզում էին տիրել Միջերկրական ծովի արևմտյան շրջաններին։

Նրանք երկուսն էլ պայքարում էին Սիցիլիային ամբողջությամբ տիրելու համար։

  1. Բնութագրել Հաննիբալին, Սկիպիոն Աֆրիկացուն:

Հաննիբալ կարթագենացի զորավար էր։ Հաննիբալը համարվում է մեծագույն ռազմավարներից մեկ Եվրոպայի պատմության, ինչպես նաև հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը։ 9 տարեկանից եղել է Հռոմեական հանրապետության  երդվյալ թշնամին և Կարթագենի վերջին նշանավոր առաջնորդը։

  1. Ներկայացնել պատերազմի սկիզբը, ընթացքը, ավարտը, ամփոփել 10 նախադասությամբ:

Ք․ ա 3-րդ դարում Հռոմի և Կարթագենի միջև պայքար սկսվեց՝ Միջերկրական ծովի արևմտյան կողմերին տիրելու համար;

Պյունիկյան 2-րդ պատերազմը շատ ծանր էր հռոմեացիների համար  Ք․ ա 218-201 թթ․։ Կարթագենցիների զորավարը Հաննիբալն էր։ Վերջինիս բանակը Ք․ ա․ 218 թ․ Իսպանիայից մտել էր Իտալիա։ Հռոմեացիները Ք․ ա․ 216 թ․ Կաննեի ճակատամարտում պարտություն կրեցին։ Հետևելով Հաննիբալին և նրա զորքին, հռոմեացիները կարողացան Հարավային Իտալիայում շրջափակել Հաննիբալին։

  1.  Ներկայացնել Հռոմի վարած քաղաքականությունը իրենից կախյալ պետությունների հանդեպ, այդ պետությունների աստիճանակարգությունը:

Պետությունների մի խմբի հետ Հռոմը վարում էր մեղմ քաղաքականություն․ բավական էր, որ նրանք ճանաչեին իր գերիշխանությունը։ Մյուսները պարտավոր էին հարկ վճարել, զինվոր տրամադրել։

Leave a Reply