Սպիակուցներ

Սպիակուցներ.

Սպիտակուցները օրգանական միացություններ են, որոնք կազմված են իրար միացած ալֆաամինաթթուներից:   Կենդանի օրգանիզմներում սպիտակուցները տարբեր գործառույթներ ունեն եւ դրանք շատ կարեւոր են նյութափոխանակության եւ իմունային համակարգի ձեւավորման համար:

Peptidformationball

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցները նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները  կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը:  Հետաքրքիր է , որ սպիտակուցները օրգանիզմում չեն պահեստավորվում եւ սննդում սպիտակուցի դեֆիցիտի դեպքում օրգանիզմը ստիպված է լինում օգտագործել իր ֆունկցիոնալ պրոտեինները։

Բնափոխում

Սպիտակուցի բնափոխումը հանգեցնում է սպիտակուցի ակտիվության կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությանը։ Որպես կանոն, սպիտակուցները օրգանիզմում բավականին կայուն են և հարմարված օրգանիզմի ներքին պայմաններին: Այս պայմանների կտրուկ փոփոխությունը բերում է սպիտակուցի բնափոխմանը։ Բնափոխման պատճառները կարող են լինել մեխանիկական (կտրուկ տեղափոխում, թափահարում), ֆիզիկական (տաքացում, սառեցում, ճառագայթում) և քիմիական (թթուներ և հիմքեր, մակերեսային ակտիվ նյութեր, ):

Սպիտակուցի բնափոխումը կարող է լինել նաև ամբողջական կամ մասնակի, դարձելի և անդարձելի։ Անդարձելի բնափոխման ամենատարածված օրինակը ձվի սպիտակուցի բնափոխումն է բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ։

Ածխաջրեր.

Ածխաջրերը քիմիական միացություններ են, կազմված են ածխածին, թթվածին եւ ջրածին տարրերից:  Իսկ ածխաջուր են կոչվում, որովհետեւ միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ:

310px-Lactose.svg

Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:

Ճարպեր.

Ճարպերը կենդանական եւ բուսական հյուսվածքների բաղադրիչներ են: Հիմնականում կազմված են գլիցերինի եւ տարբեր ճարպաթթուների միացություններից: Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։

download

Ճարպերը հսկայական նշանակություն ունեն որպես սննդանյութեր։ Իրենց ջերմունակության շնորհիվ սննդանյութերի մեջ նրանք գրավում են առաջին տեղը՝ մեկ գրամ ճարպը այրելիս առաջանում է 9300 կկալ ջերմություն։ Ճարպերը օճառի և գիցերինի ստացման հիմնական ելանյութերն են։