Սպիտակ ձին 3
1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։
Գյուղացիները մտածում էին, որ ձին կփախնի այնտեղից, որ պատերազմ չգնա։
3.Մեկնաբանի՛ր․ Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.
— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…
Քանի որ Կոստանդը հարուստ էր նա այնպես էր արել, որ նրա ձիուն չտենեն, իսկ Սիմոնը աղքատ էր։
4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…
Շարմաղ բիբին, արդեն հոգնել էր ամեն ինչից սպասում էր, որ ոնց կա այդպես էլ լինի։