Սպիտակ սուտ
Շարադրել մտքերը ստի, ստելու անհրաժեշտության, ստելու սովորության վերաբերյալ։
Իմ կարծիքով ստելը մի դեպքում լավ է, իսկ մյուս դեպքում վատ։ Իմ կարծիքով ստելը հիմնականում վատ է, բայց ստել կարելի է և ոչ ոք չի արգելում։ Երբ, որ ստելուց բացի ուրիշ բան հնարավոր չէ և պետք է ստել, ուրեմն պետք է ստել։ Օրինակ երբ մարդու ընտանիքից մարդ է մահանում և բժիշկը չի ուզում դա ասի նա ստում է։
Գրել ասացվածքներ, առածներ ստի մասին, մեկնաբանել։
Միշտ չէ, որ կարելի է ասել ճշմարտությունը, սակայն դրանից դեռևս չի հետևում, որ պետք է ստել: Վիլհելմ Լիկնեխտ
Իմ կարծիքով Վիլհեմ Լիկնեխտը ճիշտ է ասում, որ միշտ հնարավոր չէ ասել ճշմարտությունը, բայց ստել միևնույն է պետք է։
Եթե դուք ասում եք միայն ճշմարտությունը, ձեզ էլ ոչինչ պետք չէ հիշել: Տվեն
Համաձայն եմ ստեղծագործի մտքի հետ, բայց գրեթե բոլոր մարդիկ կյանքում գոնե մեկ անագամ ստել են։
Կա 3 բան, որ երկար ժամանակ թաքնված մնալ չեն կարող՝ արևը, լուսինը և ճշմարտությունը:
Իսկ այս մտքի հետ ես ամբողջովին համաձայն եմ, որովհետև ուշ թե շուտ ճշմարտությունը, ում հետաքրքիր է բոլորը կիմանան։