Վերաբերական
Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:
Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝
· հաստատական
· ժխտական
· երկբայական
· գնահատողական
· սաստկական
· սահմանափակման
1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի, տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ:
Հաստատական-Իհարկե, անպայման
Ժխտական-ոչ
Երկբայական-Կարծես թե, միթե
Գնահատողական-Բարեբախտաբար, դժբախտաբար
Սաստկական-Նույնիսկ, մանավանդ,
Սահմանափակման-Միայն, գոնե
Ըստ կազմության վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար:
Պարզ-գոնե, իբր, ահա
բարդ-նույնիսկ, իբրև թե, կարծես թե
ածանացավոր-անպատճառ
բարդածանցավոր-բերեբախտաբար
3. Կետադրի՛ր տրված նախադասություններըս
Իրոք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել:
Ո՛չ, դա միայն ինձ է վերաբերում:
Ընկերս, անշուշտ միշտ ինձ հետ է:
Արդյոք, լուծում ո՞ւնի այս հարցը:
4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ եղավ:
Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը:
Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր:
Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր:
Թերևս այս մասին նորից խոսենք:
Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ:
5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
Ես վստահում եմ իմ ընկերներին, անպատճառ։
2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից:
Այո, բարեբախտաբար այո։
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Կարծես թե, համացանցը ինձ օգնում է։
Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով: