Նախապատրաստական Աշխատանք


Կապույտով նշված են հետ գալու կանգառները
Կարմիրով նշված են հետ գալու կանգառները


Վիկտորինայի հարցեր

1.Ինչ է էպոսը:
Պատասխան։Ավանդական վեպ
2.Ով է գրել Սասնա ծռերը:
Պատասխան։Հայ ժողովուրդը
3.Որտեղ է ծնվել Վահան տերյանը։
Պատասխան։Վրաստանում(Ջավախք)
4.Ի՞նչ է Կոմիտասի իրական անունը։
Պատասխան։Սողոմոն Սողոմոնյան
5.Երբ է կառավարել Տիգրան Մեծը

Պատասխան։մ.թ.ա 95-ից մինչև մ.թ.ա 55թ.

Կանգառներ

Արփա գետ
Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։


Շատիվանք
Ըստ պատմիչի՝ վանքը եղել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»։ Շատինում պահպանվել են 10–14-րդ դարերում բազմաթիվ խաչքարեր, վիմագիր արձանագրություններ և դրանց բեկորներ։ 14-րդ դարից հետո վանքը անկում է ապրել. հավանաբար ավերվել է, որովհետև 17-րդ դարի կեսին նույն տեղում փաստորեն նոր վանք են կառուցել։

Վաղաշեն
1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքած ռուս-թուրքական պայմանագրի 13-րդ կետով հնարավորություն ընձեռնվեց Ալաշկերտի Քուփկռան գյուղի բնակիչներին գաղթել Արևելյան Հայաստան՝ Սևանի ավազանի Բար գյուղ։ Վերաբնակները գյուղամիջի կիսաքանդ եկեղեցու հարևանությամբ խարխուլ տներից մեկը նորոգել և դարձրել են հավաքատեղի։


Սելիմի քարավանատուն
Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Սելիմի քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սելիմի (Սուլեմայի) կամ Վարդենյաց լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։