Փետրվար ամսվա ամփոփում

Ներկայացնել կանաչ էվգլենայի տարածվածությունը, կառուցվածը։

Կանաչ էվգլենան ապրում է կողտոտված լճակներում։ Նա մտրակավոր է։ Նրա մի կողմում կա մտրակ, իսկ մյուս կողմը բութ է։ Կանաչ էվգլենան շարժվում է իր մտրակի օգտին։

Ինչպես է բազմանում կանաչ էվգլենան։

Կանաչ էվգլենան բազմանում է կիսման միջոցով։ Նա կիսվում է անսեռ եղանակով։ Նա կիսվում է հորիզոնական։

Ներկայացնել հողաթափիկ ինֆուզորիայի տարածվածությունը, կառուցվածքը(ընդհանուր բնութագիր)։

Հողաթափիկ իֆուզորիան ինչպես կանաչ էվգլենան ապրում է աղտոտված ջրերում և ջրամբարներում։ Նա մոտավորապես 10-15 մմ է։ Նա նման է հողաթափիկի և չի փոխում իր տեսքը։ Նա պատված է մանր մազերով։ Նա բազմանում է անսեռ և սեռավոր եղանակներով։

Ինչպես է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան։

Նա բազմանում է անսեռ և սեռավոր եղանակներով։ Անսեռ եղանակով բազմանում է այն ժամանակ երբ հայտնվում է բարենպաստ պայմաններում կամ ամռանը։ Նա կիսվում է։ Սեռավոր եղանակով բազմանում է անբարենպաստ կամ աշնանը։ Նրան միանում է ուրիշ հողաթափիկ ինֆուզորիա և նրանց կորիզանյութը փոխվում է։

Գրել հիդրայի ընդհանուր բնութագիրը։

Հիդրան ունի գլանաձև մարմին։ Մարմնի դիմացում գտնվում է հիդրայի բերանը, որը շրջապատված է ծաղկապսակով։

Ինչպե՞ս է բազմանում հիդրան։

Հիդրան բազմանում է անսեռ եղանակով։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են։ Երբ պայմանները բարենպաստ են, նա բազմանում է անսեռ եղանակով։ Նրա մարմնի վրա առաջանում է նոր օրգան։ Նա մեծանում է և նրա վրա հայտնվում են շոշափուկներ։