Փոքրիկ շրջմոլիկ

04/10/2021

Փոքրիկ շրջմոլիկը մի փոքրիկ տղայի մասին է, որի անունը Ջիմ է։ Ջիմի մայրը մահանում է, իսկ հայրը ամուսնանում է իրենց հարևանուհու հետ։ Անունից արդեն հասկացվեց, որ գիրքը ճանապարհորդությունների մասին է։ Ջիմի մոր մահանալուց հետո Ջիմին շատ ծեծում են նրա ծնողները և տղան որոշում է փախնել տնից։ Փախնելուց հետո նա տարբեր արկածներ է ընկնում օրինակ՝ նա ընկերներ է գտնում և, քանի-որ նրանք փող չունեին, նրանք սկսում են գողություններ անել։ Հետո նա դառնում է փողոցային երգիչ և նրան տեսնում է իրենց հին բարեկամներից մեկը և տանում իր հետ։ Դրանից հետո նա գնում է ծխնելույզ մաքրելու։
Գիրքը ինձ շատ դուր եկավ, որովհետև ինձ դուր են գալիս այսպիսի գրքեր։

Առաջարկում եմ կարդալ։