Քերականական աշխատանք տնային
1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
Բոլորը հատուկ գոյականներ են
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:
Բոլորը վերացական գոյականներ են
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:
Բոլորը անձ են ցույց տալիս
2. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:
Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր
բոլորը վերջանում են եր-ով
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ:
բոլորը վերջանում են ներ-ով
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ
Գրակաբարից եկած բոլորը վերջանում են եր-ով
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ
Բայերից հետո ավելանում է ներ։ տաշ(տաշել)-տաշներ
է. Մարդ, կին:
Մարդիկ, կանայք
3. Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտները (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
4. Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:
Ամբոխը կանգնած սպասում էր իր հերթին։
Երբ ամբոխները միացան իրար դարձան 1 հատ մեծ ամբոխ։