Օդապարիկ

Մեր օրերում օդապարիկները զվարճության և սպորտի բնագավառների մաս են։ Հատուկ օդապարիկ-զոնդերը գիտնականներն օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող շարժընթացների մասին տեղեկություններ ստանալու, գիտափորձեր կատարելու համար։ Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են 18-րդ դարում։ Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783 թվականին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին։