Ածականներ

Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։


Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Երազուն, հստակ, տաք, դալար, խենթ, ուրախ, կորած։

Ես այսօր կանգնեցի շատ տաք վառարանի կողքին։

Իմ ընկերը վաղը շատ ուրախ կլինի։

Այսօր հայրիկս գտավ 3 տարի առաջ կորած հեռախոսը։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Տաք, թանկ, զվարթ, ուրախ, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

նկար — գեղեցիկ, մեծ, անկրկնելի

այգի — փոքր, ծաղկաշատ, լուսավոր

ծաղիկ — գունավոր, բուրավետ, ջարդված

գիրք — հետաքրքիր, ծավալուն, ուսուցանող

 5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ-լույս, դերձակ, դժվարին-կյանք, հոգատար-մայր, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե-կամքսնահավատ-մարդ, դետալ,
գործունյա-կինբարեգութ-անձնավորություն, դաժան-արարք, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե-քաղաք: