Ակնկալիքներ 2022-ից
Մի քանի օրից կմտնենք 2022 թվական ու արդեն հրաժեշտ ենք տալիս 2021 թվականին։ 2021 թվականը այնպիսին չէր, ինչպիսին կուզեի։ Ոնց որ ուրիշները, ես ուզում էի, որ կովիդը վերանա ու մենք նորից առանց դիմակների կարողանայինք քայլել դուրսը։ Ես ուզում էի, որ խաղաղություն լինի, բայց ոնց որ էլի զոհեր ունեցանք։ 2022 թվականի համար ես ակնկալում եմ, որ գոնե հիմա կվերանա կովիդը ու մենք նորից կապրենք ինչպես մինչև 2020 թվականը։ Շատ եմ ուզում, որ խաղաղություն լինի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
Իսկ իմ վերաբերյալ, ես ակնկալում եմ, որ պետք է 2022 թվականից կարողանամ լրջորեն զբաղվել ինքնուսուցմամբ։ Ես միշտ ուզեցել եմ ստեղծել իմ անիմացիան՝ երկար կամ կարճ։ Ինձ նաև հետաքրքրել է ծրագրավորումը և ես կփորձեմ սովորել html և css։ Քանի որ ես մի քիչ գիտեմ թե ինչպես խաղ սարքել կփորձեմ ընկերներիս սովորեցնել այն ամենը ինչ գիտեմ։ Որպես վերջաբան ուզում եմ ասել, որ հույս ունեմ, որ այս ամենը կկատարվի։ Եվ շնորհավոր գալիք Նոր տարին։ Թող բոլորի ակնկալիքներն իրականանան։