Անի Մայրաքաղաք
Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։
Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Աշոտ Բագրատունի Մսակերը (790–826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։
Զարգացած միջնադարում՝ 961–1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։
Leave a Reply