Անցյալ կատարյալ
1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները:
Ա. Վկայել, հուսալ: Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել: Գ. Հասկացնել, արթնացնել:
Վկայեցի, վկայեցիր, վկայեց, վկայեցինք, վկայեցիք, վկայեցին
հուսացի, հուսացիր, հուսաց, հուսացինք, հուսացիք, հուսացին
հեռացա, հեռացար, հեռացավ, հեռացանք, հեռացաք, հեռացան
մոտեցա, մոտեցար, մոտեցավ, մոտեցանք, մոտեցաք, մոտեցան
2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):
Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:
Ընտրությունս կախված է ժամանակաձևերի հետ
3. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը): արդեն պարզել են
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը): նոր պարզեցին
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը): դեռ կպարզեն
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը): պարզել են, որ խոսելու է