Անցյալ կատարյալ
1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները:
Ա. Վկայել: Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել:
Վկայեցի, վկայեցիր, վկայեց, վկայեցինք, վկայեցիք, վկայեցին,
Հեռացա, հեռացար, հեռացավ, հեռացանք, հեռացաք, հեռացան, մոտեցա, մոտեցար, մոտեցավ, մոտեցանք, մոտեցաք, մոտեցան, տեսա, տեսար, տեսավ, տեսանք, տեսաք, տեսան
Ա խմբում ստացվում է ե խոնարհում, իսկ բ խմբում ա խոնարհում
2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):
Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:
բառերով ստացվում է ներկա ժամանակում, իսկ 2 բառերով ստացվում է անցյալ։
3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն(արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն(ստեղծել) և, հավանաբար, կկարողանան(կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին(արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին(ստեղծել) և, հավանաբար, կկարողանային(կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Առաջին տեքստում ստացվում է ներկայում, իսկ 2 տեքստում անցյալում։