Ավանդական հարսանիք
- Հին հայկական հարսանիքներում կանայք ու տղամարդիկ ինչպե՞ս էին նասում, իսկ հարսը որտե՞ղ էր լինում իր հարսանիքին: Կանայք ու տղամարդիկ նստում էին առանձին, իսկ հարսը ուրիիշ սենյակում։
- Արդյո՞ք հին ժամանակներում էլ ինչպես մեր օրերում հարսանիքն ընդունված էր անել շաբաթ կամ կիրակի օերերին: Ոչ, ընդունված չէ։
- Հին ավանդույթներից որոնք են որ մինչ այժմ պահպանվել են: Հարսնացուի կոշիկ գողանալը, աղվեսի գալը, հարսի եղբոր դուռը պահելը։
- Փորձեք հիշել, թե նշանդրեքին ի՞նչ արարողություններ էին նախորդում։ Նախորդում էր խնամախոսությունը։
- Ո՞վ էր աղվեսը և ի՞նչ էր նա անում: Աղվեսն այն մարդն էր, ով ասում էր, խնամիները գալիս են և հավ էր գողանում։
- Հայկական ավանդական հարսանիքներում ո՞ր բարեմաղթանք է շատ հաճախ օգտագործվում: Մի բարձին ծերանաք բարեմաղթանքը։
- Հնում հայերը տարվա ո՞ր եղանակներին էին նախընտրում հարսանիք անել: Աշնանը կամ ձմռանը։
- Ինչո՞ւ էին կազմակերպում եզնմորթեքի արարողությունը: Մորթում էին, որ միս ունենային։
Leave a Reply