Արիստոտելի մասին
Մ.թ.ա 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո ինքը՝ Արիստոտելը, որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ Մ.թ.ա. 347 թվականին Արիստոտելն ամուսնացավ Պեֆիադայի հետ, ումից ունեցել է մեկ աղջիկ։ Վերջինիս կնքել էին մոր անունով՝ Պեֆիադա։ Արիստոտելի թե կինը, թե միակ աղջիկը մահացել են ավելի շուտ, քան ինքը՝ Արիստոտելը։
Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ։
Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքում սկսվում են հակամակոդոնական հուզումներ, որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։ Նա չի մնում Աթենքում և հեռանում է Խալկիդա քաղաք՝ իր կողմից հիմնած դպրոցի ղեկավարումը թողնելով աշակերտ Թեոֆրաստեսին։ Խալկիդա հեռանալուց մեկ տարի անց՝ մ.թ.ա. 322 թվականին, Արիստոտելը մահանում է և իր կտակի համաձայն թաղվում իր կնոջ՝ Պեֆիադայի կողքին։