Արքիմեդ
Արքիմեդեսի ինժեներական աշխատանքների մեծ մասը ծագել է նրա հայրենի քաղաք Սիրակուզայի կարիքները հոգալու համար։ Հույն գրող Աթենեոսը նկարագրում է, ինչպես Հիերո II թագավորն Արքիմեդեսին հանձնարարել էր կառուցել ռազմական հսկայական Սիրակուզա նավը, որը կօգտագործվեր շքեղ ճամփորդությունների, բեռների փոխադրման համար։ Կարծիքներ կան, որ Սիրակուզան հին դարերում կառուցված ամենամեծ նավն էր։ Համաձայն Աթենոսի այն կարող էր տեղափոխել 600 մարդ` ներառյալ պարտեզային դեկորացիաներ, գիմնազիա և Աֆրոդիտե աստվածուհուն նվիրված տաճարը։