Արքիմեդի մասին
Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրա այլ մաթեմատիկական ձեռքբերումները ներառում են պի թվի ճշգրիտ մոտարկումը, Արքիմեդեսի պարուրակի սահմանումն ու ստեղծումը և շատ մեծ թվերը ներկայացնելու համար ստեղծած աստիճան բարձրացնելու համակարգը։ Նա առաջիններից էր, որը մաթեմատիկան կիրառել է ֆիզիկական երևույթների վրա, հիմնել հիդրոստատիկան և ստատիկան՝ ներառյալ լծակի սկզբունքի բացատրությունը։ Արքիմեդեսի մասին ամենահայտնի անեկդոտը պատմում է, թե ինչպես նա հայտնագործեց անկանոն մակերևույթ ունեցող առարկայի ծավալը որոշելու մեթոդը։ Համաձայն Վիտրուվիոսի, Հիերոն II-ի համար տաճարում դնելու պատվավոր թագ էին պատրաստել։ Արքիմեդեսը պետք է որոշեր, արդյոք այն մաքուր ոսկուց էր պատրաստվել, թե փոխարինվել էր արծաթով։ Արքիմեդեսը, առանց թագը վնասելու խնդիրը պետք է լուծեր, այսինքն նա չէր կարող այն հալեցնել կանոնավոր տեսքի բերելու, խտությունը չափելու համար։ Դուրս մղված ջրի ծավալը բաժանելով թագի զանգվածի վրա, կստանանք թագի խտությունը։ Այդ խտությունը ոսկու խտությունից ցածր կլինի, եթե ավելի էժան և ավելի ցածր խտությամբ մետաղ են ավելացրել։ Արքիմեդեսն իր հայտնագործությունից այնքան էր հուզվել, որ մոռանալով հագնվել` բոլորովին մերկ, “Էվրիկա!” գոռալով վազեց փողոց։