Բայածանցներ
1. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Ո՞ր տեքստում է կոնկրետ այծյամների մասին պատմվում, և որտե՞ղ` ընդհանրապես այծյամների:
Ա. Փոքր եղջերուներ են այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը` երկար: Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը գորշ: Անտառը նրանց և՛ է, արոտավայրն և՛ թաքստոցը:
Ամռանն արածում են հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են: Ցուրտ օրերին կեր են հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում են:
Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձազ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողանում են իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջում են, մինչև որ մայրը նորից ձագեր է ունենում:
Եղջյուրներ ունենում են միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունենում են մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկնում են, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավովում են: Այծյամներն ապրում են մինչև տասնվեց տարի:
Բ. Փոքր եղջերուներ էին այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ էր, վիզը` երկար: Նրանց մորթին ամռանը շիկակարմիր էր, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ արոտավայրն էր, և՛ թաքստոցը:
Ամռանն արածում էին հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում էին: Ցուրտ օրերին կեր էին հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս էին գալիս ճանապարհները: Ունեին սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում էին:
Մայիսին մայր այծյամն ունեցավ 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողացան իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջեցին, մինչև որ մայրը նորից ձագեր ունեցավ: Եղջյուրներ ունեցան միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսեցին աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունեին մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկան, և հունվարից աճեցին նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվեցին: Այծյամներն ապրեցին մինչև տասնվեց տարի:
Առաջինում ընդհանրապես այծյամների մասին է պատմում, իսկ երկրորդում կոնկրետ այծյամների։
2. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և գտի՛ր տարբերությունները:
Ա. Երկրագնդի բևեռային շրջաններում, Արկտիկայում և Անտարկտիդայում, արևը մի քանի ամիս հորիզոնում չի երևում, և բևեռային գիշերներ են լինում: Ցերեկը երևում են աստղերն ու լուսինը:
Բ. Երկրագնդի բևեռային շրջաններում, Արկտիկայում և Անտարկտիդայում, արևը մի քանի ամիս հորիզոնում չերևաց, և բևեռային գիշերներ եղան: Ցերեկը երևացին աստղերն ու լուսինը:
Առաջին տեքստում պատմվում է ընդհանրապես, իսկ երկրորդ տեքստում կոնկրետ։ Երկրորդ տեքստը ավելի լավ է երևում։
3. Կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛ր, մյուս անգամ երկրորդները: Ո՞ր ձևերն են ավելի հարմար:
Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր … (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
Տեսնում եմ, որ ամբողջ օրը … (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն … (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ:
Աղավնին պատասխանեց.
Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ… (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ … (հափշտակեցիր, հափշտակում ես) ու… (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ… (ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ:
Առակը… (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ… (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության… (չհասան, չեն հասնում):
Երկրորդ ձևով, ավելի հետաքրքիր է և կարդացվող։