Բանաստեղծություն
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
անծանոթ բառեր
մշուշ-մառախուղ
շղարշ-քող
խաշամ-ծառերից թափված դեղնած տերևներ
փեշ-գիրկ
որոտալ-ամպրոպ
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշի տակ-մառախուղի քողի տակ
- Ամպը լեզուն կուլ է տվել-ամպը այնքան է գոռացել, որ էլ չի կարողանում գոռալ
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկը արդեն կարճացել է
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
ինձ դուր եկավ այս պատկերը ցերեկն էլ է ցրտից կծկվել, որովհետև այդ մասը կարդալիս զվարճանում եմ։
- Բացատրիր վարդագույնով նշված բառերը:
մշուշների շղարշ-մառախուղի քող
խաշամ-ծառերից թափված դեղնած տերևներ
անհամարձակ-վախկոտ
որոտալ-ամպերի գոռոց
Կարդալիս՝
- ի՞նչ գույներ ես տեսնում,
ես այս բանաստեղծությունը կարդալիս տեսնում եմ գազարագույն, կարմիր, դեղին և կանաչ գույները։
- ի՞նչ ձայներ ես լսում:
ես այս բանաստեղտությունը կարդալիս լսում եմ երաժշտության ձայներ։
Leave a Reply